Լևոն Տեր-Պետրոսյանի հակաարցախյան պետպատվերի իրական պատճառները

Աշխարհն աշխարհով, Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ «Ղարաբաղը տանք՝ լավ ապրենք»-ով։ Այ մարդ, զարմանում եմ լևոնականների քարոզարշավի վրա։ Մեծ հաշվով բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմությունով, ընդդիմության ընդդիմությունով և ՀՀԿ-ով քարոզարշավի ընթացքում խոսում են Հայաստանում առկա լրջագույն խնդիրների լուծման մասին։ Դնանք այնքան ակնհայտ են, որ նույնիսկ իշխող Հանրապետականն է այդ խնդիրների մասին բարձրաձայնում և լուծումներ առաջարկում, կարծես այդ բոլոր խնդիրների հիմնական պատճառը հենց իրենք չեն և լուծումն էլ կախված չի նրանց հեռանալուց։ Սա թողնենք ՀՀԿ-ի խղճին, եթե այդիսին կա, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը մի տեսակ արդեն ծիծաղելի է դառնում։ Բոլորը խոսում են իշխանության կողմից իրականացվող թալանի, թեռորի, տարբեր տեսակ հանցագործությունների և պարզապես՝ խնդիրներին ադեկվատ արձագանքելու, դրանց համապատասխան լուծումներ տալու ունակության բացակայության մասին, Լևոնը՝ «էտ սաղ հեչ, բերեք Ղարաբաղը հանձնենք»։ Ասում են՝ տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, փոքր ու միջին բիզնեսին հարկերով խեղդում են, պատասխանում ա՝ «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք»։ Եվ այսպես շարունակ։ Եվ սա այն նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է, որին իր՝ այսօր արդեն փոքրաթիվ համակիրները «Հաղթած Հիմնադիր Նախագահ», «Սուպերմեն», «դիվանագիտության հանճարեղ մասնագետ», «մեծ հայրենասեր» ու էլի եսիմ ինչ են անվանում։ Դա այն նույն Լևոնն է, ով Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում եկավ իշխանության։ Իսկ հետո, հասկանալով, որ Ղարաբաղն ազատագրած մարդիկ իրական վտանգ են ներկայացնում իր իշխանության համար, որոշեց հանձնել այն Ադրբեջանին։ Դրա պատճառով զրկվեց իշխանությունից, իսկ հիմա էլ իր կյանքի վերջին տարիներն է վատնում՝ բոլորին ապացուցելու, թե իբր ինքը այն ժամանակ ճիշտ էր։ Հասարակության կողմից սա այնքան անընդունելի է, իսկ նրա առաջարկածն այնքան աբսուրդային, որ վերջում Սերժ Սարգսյանը ստիպված էր միջամտել ու Լևոնին եթեր տալ «Հ1»-ով։ Սակայն դա ավելի շատ բացասական ազդեցություն ունեցավ։ Կարող ենք արձանագրել, որ այս ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերան ավարտվում է։ Չնայած, նա կարող է իր «աշխատանքը» շարունակել Ալիևի «խաղաղության պլատֆորմի» շրջանակներում։ Հ․Գ․ Պետպատվերի շրջանակներում, Լևոնը իր հարցազրույցում նաև մի կողմից գովեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «ճիշտ»՝ հանձնողական դիրքորոշում ունենալու համար, մյուս կողմից էլ թիրախավորված քննադատեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ չի կարող խոսել այս դաշինքի դեմ, քանի որ դրանով ժողովրդի համար կմատնանշի իր իրական հակառակորդին, և ստիպված է օգտագործել Լևոնին․․․և սա առաջին անգամը չէ, որ Լևոնը օգտագործվում է Սերժ Սարգսյանի հակառակորդների դեմ։ Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am