ԹԻ-ն բացահայտում է.որ ուժերն են ընտրակաշառք բաժանում

  «Այս ընթացքում իրավապահ մարմիններն ստացել են 176 հաղորդում ընտրական հանցագործության մասին, որից միայն երեքի մասով է ստուգում գնում։Եթե իրավապահները գնային դպրոցի ու մանկապարտեզի տնօրենների ձայնագրությունների հետևից, պատասխանատվության կենթարկվեին նաև մարզպետարանների, քաղաքապետարանների աշխատակիցներ։ Սակայն սա ընտրախախտումների ողջ ծավալը չէ. գրանցվել են նաև ընտրակաշառք բաժանելու, քաղաքացիների նկատմամբ ճնշումների դեպքեր»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը : Կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը նշում է,որ սա ցույց է տալիս ի սկզբանե իրավապահ մարմինների ոչ պրոակտիվ լինելը նշանակում է, որ պետություն-իշխանություն սերտաճումը մեզ մոտ մեծ չափերի է հասել։« Ոստիկանությունը, դատախազությունը և իրավապահ այլ մարմիններ իրենք իշխանությանն են ծառայում և նույն ձևի կծառայեն իշխանափոխության դեպքում ։ Վարուժան Հոկտանյանն անգամ այնպիսի զարգացման է սպասում, որ իրավապահները հերքեն ակնհայտ ընտրակեղծարարներին փաստերը:Միջազգային դիտորդները հետևում են այս ամենին, և հույս ունենանք, որ դա հետագայում կազդի նման դեպքերի մասշտաբների քչացմանը»,ասաց նա: Ըստ պարոն Հոկտանյանի՝ ընդհանրապես վարչական ռեսուրսի չարաշահում եզրույթը, ուսումնասիրությունները գալիս են ավտորիտար, տոտալիտար երկրներից: Նա խորհուրդ տվեց տարբերակել վարչական ռեսուրսի օգտագործում և չարաշահում եզրերը: Հարցին այն, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզչություն է անում աշխատանքային մարզային այցերի շրջանակներում արդյո՞ք դա վարչական ռեսուրսի չարաշահում չէ՞, պարոն Հոկտանյանը պատասխանեց, թե դա, եթե անգամ աշխատանքային ժամին էլ չէ, ու եթե վարչական ռեսուրսի չարաշահում չէ, ապա այդ ռեսուրսի օգտագործում է. ««Դա վարչապետի և նախարարների կողմից վարչական ռեսուրսի չարաշահում է, քանի որ նրանք արձակուրդում չեն գտնվում: Եթե շաբաթ-կիրակի է քարոզչություն անում վարչապետը, դա վարչական ռեսուրսի չարաշահում չէ, այլ օգտագործում: Այստեղ ավելի կարևոր է, թե նրա հետ հանդիպումներին մարդիկ ինչպես են գալիս. նրանք բերմա՞ն են ենթարկվում, թե՞ իրենց կամքով են գալիս: Իսկ եթե բերման են ենթարկվում, ապա դա արդեն վարչական ռեսուրսի չարաշահում է անկախ նրանից, որ ժամին է դա եղել»: Կենտրոնի տվյալներով՝ ընտրակաշառք բաժանում են ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը. «Շատ քիչ հաղորդումներ կան Դաշնակցության և Հայկական վերածննդի մասին։ Եթե փորձում ենք ընտրակաշառքը վարչական ռեսուրսի չարաշահում դիտարկել, դա կարող ենք անել մեկ դեպքում, եթե ապացուցվում է, որ դա բյուջեի թալանի արդյունքում է եղել»,- ասում է Վարուժան Հոկտանյանը։ Ըստ նրա՝ իշխանությունը վարչական ռեսուրսները չարաշահում է մարզպետարանների, նախարարությունների, քաղաքապետարանների միջոցով։ Այս մարմինները, ըստ Հոկտանյանի, քիչ դեպքերում է, որ ինքնագլուխ կգնան ցուցակագրումների կամ այլ գործողությունների։ Գրանցվել են նաև մի շարք դեպքեր, երբ Արարատի մարզի Այգավան գյուղում Արարատի ոստիկանության ճնշման հետևանքով «Ելք» դաշինքի թեկնածուին մասնավոր կառույցը չի տրամադրել շտաբի տարածք, Արտաշատում ակնոցների բաժանում և աչքերի անվճար ստուգում են իրականացրել, Եղեգնաձորում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանը ընտրողների հետ հանդիպմանը ուղղակի պահանջել է, որ իր համար պետք է ապահովվի 400 ձայն, Արմավիրում՝ Մրգաշատ համայնքում, ՀՀԿ-ն նախընտրական շտաբ է դրել հիվանդանոցում: Սոնա Դավթյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am