Սերժ Սարգսյանի մեսիջը Արցախից
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությանը Արցախ: Նրա խոսքով` Ս. Սարգսյանի ելույթում ներքին լսարանին ուղղված մեսիջն այն էր, որ վերջին տարիներին մենք բավականին վերազինվել ենք, ու արդեն այսօր մեր առաջնագիծն ավելի ամուր է: «Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ առանց կայուն անվտանգության համակարգի, չենք կարող խոսել տնտեսական և սոցիալական բարեփոխումներից: Հայաստանը ջանք չի խնայելու Արցախի անվտանգության ապահովման գործում: Եթե դրա համար անհրաժեշտ լինի դիմել «Իսկանդեր»-ի օգնությանը, մենք դա կանենք»,- նշեց Շարմազանովը: Ինչպես ասաց՝ մեզ անհրաժեշտ է ներքին կայունություն: «Արտաքին լսարանին ուղղված էին այն մեսիջները, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է ու Հայաստանը ջանք չի խնայելու Արցախի անվտանգության ապահովման գործում»,- շեշտեց Շարմազանովը: Անի Աղազարյան
