Հատուկ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, 30 կետ խաղաղության, Արցախի խնդրի ու արտաքին քաղաքականության մասին

Հատուկ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, 30 կետ խաղաղության, Արցախի խնդրի ու արտաքին քաղաքականության մասին: Այս ծրագիրը այլընտրանք չունի: Հարևանների հետ արժանապատիվ խաղաղություն հաստատատել, այլ ոչ թե “մուրալ” 1. Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տևական խաղաղություն հաստատելն ու անվտանգության կայուն և կանխատեսելի միջավայր ձևավորելը անհետաձգելի ռազմավարական խնդիր է: 2. Հայաստանի ու Արցախի անվտանգության խարիսխը հայկական մարտունակ բանակն է, նրան անվերապահ զորակցող ու վստահող հասարակությունը, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ խորհրդարանական ու ժողովրդական ակտիվ դիվանագիտությունը, նրան մատակարարող հայրենական, առաջանցիկ ռազմարդյունաբերական համալիրը, մրցունակ ու զարգացող տնտեսությունը, քաղաքական ու մյուս համակարգերը: 3. Հարևանների հետ խաղաղության հաստատման գին չի կարող լինել նրանց հարուցած սպառնալիքների ու վտանգների ներքո ազգային իրավունքներից ու ինքնիշխանությունից հրաժարումը: 4. Խաղաղության հաստատումը բազմակողմ ու տևական գործընթաց է, որը պահանջում է բոլոր կողմերի հասարակությունների նախապատրաստում խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմի, ինչպես նաև՝ երկրների քաղաքական համակարգերի լիակատար ժողովրդավարացում ու ազատականացում: 5. Խաղաղություն պետք է ապահովվի ու պահպանվի նախևառաջ քաղաքական մեթոդներով և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ուժի պարտադրանքով, երբ նախահարձակ ոտնձգություն է իրականացվում և քաղաքական միջոցներն այլևս սպառված են: 6. Ադրբեջանի հետևողական ու անշեղ սպառազինումը, նախկինում հակամարտության կարգավորման բոլոր տարբերակների մերժումը, բանակցություններով ու խաղաղ եղանակով հակամարտության լուծումը մերժելը, հայատյացության՝ պետական մակարդակի բարձրացված քարոզչությունը, հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներն ու լոկալ պատերազմի սանձազերծումն 2016թ. ապրիլին և դրա մտադրությունն այժմ ու մոտ ապագայում, հրատապ է դարձնում Հայաստանի կողմից զսպման բազմամակարդակ քաղաքականության գործարկումը: Այն ենթադրում է առաջնահերթության կարգով. Ա) Ադրբեջանի սպառազինմանն ու սպառազինության մրցավազքին վերջ դնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ պահանջելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ պետություն իրավունք չունենա նրան սպառազինություն վաճառել: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին դաշնակից համարվող պետություններին: Բ) ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնում, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառում: Գ) 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև՝ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների միջազգային հետաքննության պահանջ, պատերազմի ու մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտման համար Ադրբեջանի պատասխանատվության հարցի հարուցում: 7. ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերի վերանայում՝ հասնելով նրան, որ ընդունվեն դրանց լրացուցիչ արձանագրություններ՝ երկկողմ (հայ-ռուսական) կամ բազմակողմ (եթե հնարավոր է) ձևաչափով Հայաստանին սպառնացող վտանգներին արագ ու վաղօրոք հակազդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հայ-ռուսական միացյալ զորամիավորումն ու միացյալ հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է իրենց կենսունակությունն ապացուցեն ու ապահովեն Հայաստանի սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգությունը կանխելու, ագրեսիայի փորձ կատարող հարևանին խաղաղություն պարտադրելու համար: 8. Նշվածի անհնարինության դեպքում ՀԱՊԿ-ի նշանակությունը Հայաստանի անվտանգության համար ու դրան անդամակցելու նպատակահարմարությունը կասկածի տակ է: 9. Արցախյան ու Հայոց ցեղասպանության խնդրով պայմանավորված Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումը, որի նպատակը Հայաստանի զարգացումը ետ գցելն է, եթե անգամ դժվար է ճեղքել, ապա այն պետք է արժեզրկել՝ Հայաստանի ու Արցախի հզորացման այլ ուղղություններ զարգացնելով. այդ առումով իրանական ու վրացական ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանից դուրս այլ պետությունների հետ հարաբերություններում, առկա ներուժը Հայաստանի կողմից ամբողջությամբ իրացված չէ: 10. Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի բացումը, ենթակա չէ որևէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում Հայոց Ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում: Երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներն ու անկաշկանդ երկխոսությունը, անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշման, այդ ուղղութամբ միջազգային հանրության միջնորդական ջանքերն ու ծրագրերը ենթակա են խրախուսման: Ազատ, ժողովրդավար և ինտեգրված Արցախ 1. Արցախի հարցը միջազգային է այնքանով, որքանով այն վերաբերում է ԽՍՀՄ փլուզման արդյունքում ժողովուրդների ինքնորոշման ու հավասարության միջազգային իրավունքի իրացմանը և նրա առաջին ղեկավարների պատմական անարդար որոշումները չեղարկմանը, միջպետական է այնքանով, որքանով վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանային-տարածքային վեճին ու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, համազգային-համահայկական է այնքանով, որքանով վերաբերում է Հայաստանի կողմից նրա անվտանգության երաշխավորմանն ու ողջ հայության՝ այդ գործում ներգրավվմանը: Արցախի հարցին նման բազմամակարդակ մոտեցումը ոչ միայն կանխորոշում է այդ խնդրով շահագրգիռ և իրավասու դերակատարների շրջանակը, այլև նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու մանդատը: 2. Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման և խորհրդային Ադրբեջանից ապագաղութացման իրավունքն անքակտելի է, դրա իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, անշրջելի ու անբեկանելի: 3. Արցախի Հանրապետությունը բավարարում է որևէ ազգ-պետության ներկայացվող միջազգային չափանիշներին և արժանի է միջազգային ճանաչման, այդ թվում՝ Հայաստանի կողմից, և եթե ճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, ապա՝ հիմքը բացառապես միջազգային իրավունքն է, այլ ոչ թե Ադրբեջանի կամ որևէ երրորդ պետության ցանկությունը: 4. Արցախի Հանրապետության իշխանությունները նրա բնակչության կամքի օրինական ներկայացուցիչներն են թե՛ ներքին կյանքը ժողովրդավարության միջազգային չափանիշներով կառավարելիս ու որոշումներ ընդունելիս, թե՛ միջպետական հարաբերություններ հաստատելիս և նրա անվտանգությանն ու ապագային վերաբերող բանակցություններ վարելիս: Արցախի իշխանությունների այդ մանդատը նույնպես չի կարող ենթակա լինել որևէ պետության, առավել ևս Ադրբեջանի քաղաքական կամքին: Որպես հակամարտության շուրջ բանակցությունների լիիրավ երրորդ կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: 5. Արցախի ու Հայաստանի ժողովրդի կամքը, որն արտացոլված է նրանց Սահմանադրությամբ ամրագրված դրույթներում և պայմաններում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Արցախի սահմանների ճշգրտման ու տարածքային հարցերի կարգավորման վերաբերյալ, շրջանցող որոշումները իրավական ուժ և լեգիտիմություն չունեն: 6. Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրումը, առաջին հերթին՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը հրամայական է: 7. Հայաստան-Արցախ տնտեսական ինտեգրացիան ուղղված կլինի համատեղ ձեռնարկությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարքետինգի, գովազդի, վաճառքների ու լոգիստիկայի ստեղծմանը և իրականացմանը։ ՀՀ պետական պատվերի և պետական գնումների ծրագրերում Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների համար կսահմանվեն պարտադիր քվոտաներ։ Խրախուսել, որպեսզի կրթական որոշ հաստատություններ (համալսարաններ, ԳԱԱ) գրասենյակներ հիմնեն Արցախում: Զարգացնել ներքին զբոսաշրջությունը՝ հատկապես սուբսիդավորելով աճող սերնդի այցելությունները դեպի Արցախ։ 8. Արցախի խնդրի միջազգային ասպեկտը քննարկման ենթակա է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թ հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում: 9. Արցախյան հակամարտության հետևանքները հնարավոր է վերացնել բացառապես դրա պատճառների աներկբա ճանաչման, սիմետրիկ ու փաթեթային սկզբունքներով լիակատար վերացնելու ճանապարհով: 10. Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիքը նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին: Ազգային շահի վրա խարսխված և տարբերակված (դիվերսիֆիկացված) արտաքին քաղաքականություն 1. Եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է, իսկ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական: Նույնատիպ ռազմավարական նպատակ հետապնդող երկրների հետ Հայաստանի սերտ և փոխհարգալից համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է: 2. Այլ պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության, իրավահավասարության, շահերը փոխադարձաբար հարգելու ու բավարարելու սկզբունքների հիման վրա: 3. Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունները մշտապես կառուցված են եղել երկկողմ ձևաչափով, ըստ այդմ՝ դրանք պետք է տարանջատել ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում բազմակողմ հարաբերություններից: ԱՊՀ, ինչպես նաև այլ տարածաշրջաններում առացքային երկրների (Կանադա, լատինական Ամերիկայի երկրներ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, արաբական աշխարհի երկրներ և այլն) հետ երկկողմ ձևաչափով հարաբերությունները չիրացված մեծ ներուժ ունեն: 4. ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը կարևոր են միջազգային, տարածաշրջանային անվտանգության հարցերում Հայաստանի քաղաքական կշռի և անվտանգության մակարդակի բարձրացման, հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու առումներով՝ այդ կառույցին անդամակցությունը որպես հեռահար նպատակ ունենալով։ 5. Հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է կառուցվեն ռազմավարական գործընկերության և համագործակցության սկզբունքների հիման վրա: 6. Իրանը Հայաստանի համար ոչ միայն հուսալի հարևան, բարեկամ ու աշխարհի հետ հաղորդակցություն ապահովող երկիր է, այլ նաև ռազմաքաղաքական և առևտրատնտեսական առանցքային գործընկեր: 7. Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը այլընտրանք չունեն: 8. Տարածաշրջանում բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի խնդիրներն ու վեճերը խաղաղ բանակցություններով, իր ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության ու միջազգային իրավունքին համահունչ լուծելու սկզբունքներով: 9. Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիր է: 10. Գլոբալացման ներկայիս գործընթացների ու վտանգների պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի շահախնդիր ու նպատակամետ, միջազգային հարթակներում մասնակցային, նախաձեռնող ու մարտահրավերները կանխարգելող: Ստյոպա Սաֆարյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am