Ծեծել են Արգամ Աբրահամյանի կողմնակցին
Hayeli.am-ի տեղեկություններով 4 օր առաջ Արտաշատում տեղի է ունեցել հերթական նախընտրական ծեծկռտուքը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արայիկ Գրիգորյանի՝ Գազի Հովո անունով հայտնի, սանիկի տղաները Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամին, պատկանող Արտաշատի գազալցակայանի մոտ ծեծի են ենթարկել Ալեբրոյի Սամվելի տղային: Վերջինս Արգամ Աբրահամյանի կողմնակիցներից է: Ի դեպ, նման միջադեպերի կիզակետում Գազի Հովոյի տղան հաճախակի է հայտնվում: Հայտնի է նաև, որ տարիներ առաջ նա համարվում էր Հայաստանից փախած:
