Անհրաժեշտության դեպքում անուններ կտամ.Ռուզաննա Խաչատրյան/տեսանյութ/
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքին մասնակցում էր նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը,ով հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին և հայտարարեց,որ կլինի այնտեղ որտեղ իր ամուսինն է.«Ես գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, ովքեր կազմակերպում են այդ տեղեկատվական արշավը ընտանիքի դեմ»։ « Իմ ընտանիքի դեմ տեղեկատվական ահաբեկչություն կազմակերպել են իշխանությունները և անհրաժեշտության դեպքում կխոսեմ փաստերով ու անուններ կտամ»,ասաց նա:
