Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում
Հրապարակը գրում է. «Եթե նախկին ընտրությունների ժամանակ, անգամ նախագահական, ընդամենը սրբագրումներ էր կատարում` ուշ ժամի մի քանի րոպեով գալով շտաբ, հիմա անձամբ է գնում` տեղերում նայելու-ստուգելու»,- ասաց ԳՄ մեր աղբյուրը: Հեռացող նախագահ է, դրա՞ համար, թե՞ ՀՀԿ-ի ցուցանիշներն են անմխիթար: «Ոչ, այս անգամ, առավել քան երբեւէ, ցանկանում է լավ ընտրություններ»: Նաեւ՝ որ ապրիլի 3-ին ԵՄ հարեւանության «Յունկեր» ծրագրով նախատեսված է բավականին լուրջ գումարների տրա՞նշ` Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, եւ դա կախված է ՀՀ-ում լավ ընտրություններ անելո՞ւց: «Ոչ միայն»: Ի դեպ, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանի հետ այսօր մեկնում է Մալթա` ԵԺԿ համագումարին մասնակցելու:
