Տիկին Ռուզաննան և կանանց դեմ պայքարող իշխանությունները
Հրապարակը գրում է.Երեկ Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» հանրահավաքի ամենաուշագրավ էպիզոդը Սեյրան Օհանյանի կնոջ՝ գիտությունների դոկտոր, ծաղիկների եւ ֆոտոսեսիաների մեծ սիրահար Ռուզաննա Խաչատրյանի հայտնությունն էր։ Նա նախ ունկնդրել է ելույթները, մի քիչ արտասվել, ապա, ամուսնուն թեւանցուկ՝ մասնակցել դաշինքի երթին։ Լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնված տիկին Ռուզաննան անգամ քաղաքական տեքստ է հնչեցրել․ «Ես այսօր գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետեւ իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, ովքեր կազմակերպում են տեղեկատվական տեռոր ընտանիքների եւ հատկապես կանանց հանդեպ, ովքեր ունեն մանկահասակ երեխաներ։ Եթե անհրաժեշտություն լինի, ես մամուլով ելույթ կունենամ եւ կներկայացնեմ որոշակի փաստեր՝ ովքեր են եղել դրա կազմակերպիչները»։
