Լապշինի հարցով Հայաստանը տարբեր մակարդակներով դիմել է Բելառուսին. ՀՀ ԱԳՆ
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով հայկական կողմը տարբեր մակարդակներով դիմել է բելառուսական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մենք այդ հարցով բելառուսական կողմին տարբեր մակարդակներով դիմել ենք»,- նշեց Տիգրան Բալայանը:
