ՀՀԿ գրանցումը չեղյալ համարելու պահանջով՝«Ելք» դաշինքը դիմեց ԿԸՀ
ԵԼՔ դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀԿ համապետական ցուցակը, դրա համար փաստական հիմք ընդունելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից պատրաստած 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները և դրանց տեքստային վերծանումեները, թե նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում: Այսօր «Ելք» դաշինքի ներկայացուցիչներ՝ Արտակ Զեյնալյանը , Նիկոլայ Բաղդասարյանը և Վահագն Հովակիմյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացրեցին Հայաստանի հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով: «Ես ուզում եմ կոչ հղել բոլոր կուսակցություններին, ովքեր որ լավ ապագա են խոստանում Հայաստանի ժողովրդին, որպեսզի նրանք ապահովեն դատարանի մատչելիության իրավունքը, ներկայանան ԿԸՀ, միանան այս դիմումին »,-լրագրողներին ասաց Արտակ Զեյնալյանը: « ԿԸՀ-ն տարիներ շարունակ զբաղվել է բացառապես գործող իշխանության շահերի սպասարկմամբ»,- մանրամասնեց Վահագն Հովակիմյանը:
