Ազատության հրապարակից մեկնարկեց ՕՐՕ դաշինքի երթը
Ազատության հրապարակից մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համախոհների երթը Երեւանի կենտրոնով: Երթի ուղին անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա պողոտայով, ապա երթի մասնակիցները վերադառնալու են Ազատության հրապարակ:
