«Մեր խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ հայ ժողովրդի հավատը». Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօր Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթը սկսեց ՀՀ ազգային օրհներգի արտասանությամբ։ Այնուհետև հայտարարեց, որ գնում ենք միասին դեպի ավետյաց երկիր, ապրիլը նշանավորվելու է մեր համատեղ պայքարի միջոցով այս ապօրինի կուսակցապետության ավարտով և Հայաստանի հանարպետության վերածնունդով: «Մեր խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ հայ ժողովրդի հավատը, վստահությունը՝ վերադարձնելով ձեզ գողացված հաղթանակները, սահմանադրական իրավունքները, հայրենի ընդերքները եւ ազգային շահը: Մենք պատրաստ ենք պայքարել ոչ թե մինչև վերջ, այլ մինչև սկիզբ՝ ՀՀ ինքնիշխանության: Մենք մի հոգու ճակատ չենք։ Մենք հանդիսանում ենք ձեր ծառաները, հաշվետու ձեր առաջ: Մենք վերանայում ենք կատարելու հայությանը վերաբերող բոլոր ասպարեզներով, քննության առնելով բոլոր պայմանագրերը, օրենքները, որոնք հակասում են մեր ազգային շահին»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անի Աղազարյան
