«Քարոզարշավի ընթացքում մահացավ մեր շատ պայծառ քաղաքացիներից մեկը». Արմեն Մարտիրոսյանը դատապարտեց իշխանությանը
Այսօր Ազատության հրապարակում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքին ելույթով հանդես եկավ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ինչպես հայտարարեց՝ իրենք ապավինել են ժողովրդի աջակցությանը: «Ձեր աջակցությունը պետք է գալու հատկապես երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք ունեցանք շատ վատ քարոշարշավ ոչ թե մեր վատ աշխատանքի պատճառով, այլ իշխանությունների ապօրինությունների պատճառով: Ամենասկզբից սև քարոզչություն, դրան փոխարինեցին բռնարարքները, սկզբում խոչընդոտի տեսքոեվ հետո արդեն դանակահարություն, ատրճանակի կրակոց, հետո ավտոմատի կրակոց: Բայց այն ինչ իշխանություններն իրականացրեցին «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նկատմամբ դա դեռ ծաղիկներն էին: Իշխանությունները նույնիսկ անցան սպանության: Քարոզարշավի ընթացքում մահացավ մեր շատ պայծառ քաղաքացիներից մեկը, և իր մահով նա այլևս դարձավ անպարտելի, դարձավ հաղթած քաղաքացի, դարձավ խորհրդանիշ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակը», - ասաց Արմեն Մարտիրոսյանը: Անի Աղազարյան
