«Ժողովուրդ, կեղտից չհելնեք, կեղտաջրի մեջ չընկնեք». Հրանտ Բագրատյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր համակիրների հետ այցելել է Արթիկ քաղաք: Նա հավաքվածներին խորհուրդ տվեց աչալուրջ լինել և չտրվել պահի ազդեցությանը: «Կարող է պատահի՝ այս քարոզարշավի դավադիր ընթացքը կարող է ձեզ մի որոշման հանգեցնել, թե, ասենք՝ Պողոսն է ճիշտ, հետո պարզեք, որ կեղտից հելել եք, ընկել կեղտաջուրը։ Սա պարտավոր եմ ձեզ ասել»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Այնուհետև նա հորդորեց մտածել՝ կաշառք վերցնելուց առաջ և թամահ չանել այդ 10 հազար դրամներին. «Բացի դա՝ մտածեք՝ եթե սա ինձ կաշառում է, սա թույլ կտա՞, որ ես երբևիցե լավ ապրեմ, չէ՞ որ, ես եթե լավ ապրեմ, ես կաշառք չեմ վերցնի: Նա, ով կաշառք է վերցնում, կամ տալիս է, իրար հետ պայմանավորվում են, որ ապրելու եք հավերժ աղքատության մեջ, վերցնողն էլ՝ հետը։ Ժողովուրդ, խելքներդ գլուխներդ հավաքեք, խնդրում եմ»։ Անի Աղազարյան
