Շտապ ահազանգ Դիլիջանից
Քիչ առաջ hayeli.am-ն ահազանգ է ստացել, որ ամեն օր երեկոյան ժամը 11-ից սկսած ծառահատումներ են իրականացվում Դիլիջանում։ Այս հարցով մենք փորձեցինք կապվել Դիլիջան պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի հետ: «Ես փետրվարի 1-ից արձակուրդի մեջ եմ, լիազորությունները դրված են տեղակալի վրա ու այս պահին չեմ կարող որեւէ մեկնաբանություն անել»,- փոխանցեց Մուրադյանը։ Նշենք, որ պարկի տնօրենի տեղակալը ՀՅԴ-ական Վաղինակ Վասիլյանն է։ Սահակ Մուրադյանը ՀՀԿ-ական պատգամավոր, պատգամավորության թեկնածու Մուրադ Մուրադյանի որդին է, ամենայն հավանականությամբ նա հոր քարոզարշավին աջակցություն ունենալու նպատակով է արձակուրդ վերցրել։
