«Քար էլ լինես` չես կարող դիմանալ». Գագիկ Ծառուկյանն իր թշնամիների մասին
«Ծառուկյան» դաշինքի հավաքի ժամանակ դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր մտահոգությունը հայտնեց՝ նշելով, որ իրեն համար անընդունելի է, որ ժողովուրդը կանգնած է անդունդի եզրին և ելք չունի այդ իրավիճակից:«Մենք շրջել ենք բոլոր մարզերով` լսել ժողովրդի հոգս ու խնդիրը: Քար էլ լինես` չես կարող դիմանալ»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը` ավելացնելով, որ հորդորել է իր թիմակիցներին ոչ մի ուժի վրա ցեխ չշպրտեն: Այնուհետև նշեց, որ իրենք թշնամիներ չունեն և ոչ մեկին թշնամաբար չեն նայում: «Մեր ուզածը թշնամանքը չէ, մեր ուզածը համակարգ փոխելն է, օրենք փոխելն է, բարեփոխումներ կատարելն է: Ցանկացած խնդիր լուծում ունի: Մենք երկրի ներսում թշնամի չունենք, մենք այսօր մրցակից ենք, բայց որոշ մարդիկ համարում են, որ թշնամի ենք: Մենք թշնամի չունենք, բայց նախանձողներ շատ ունենք»: Անի Աղազարյան
