«ԵԼՔ» դաշինքը ԿԸՀ կներկայացնի Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմում
«ԵԼՔ» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը և պատգամավորության թեկնածու Նիկոլայ Բաղդասարյանն այսօր, ժամը 16։30-ին ԿԸՀ կներկայացնեն Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմումը։
Այս մասին տեղեկացնում են «ԵԼՔ» դաշինքի լրատվական ծառայությունից։
