Սպանություն Նոր Հաճնում. սպանվածը զբաղվել է ադամանդների առքուվաճառքով. «Փաստինֆո»
Ժամեր առաջ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում ավտոմեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով: «Փաստինֆո»–ի այս տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ քրեական կոմիտեից հավելելով, որ հրազենային վնասվածքով տղամարդու դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացվել և անհրաժեշտ, առաջին քննչական գործողությունների արդյունքում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը հայտնաբերվել է` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, ավտոմեքենայի ղեկին նստած, իսկ մեքենայի շարժիչը եղել է միացված վիճակում: Մեր տեղեկություններով, նա զբաղվել է ադամանդների առքուվաճառքով:
