Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի. Արման Մուսինյան
Պատասխանելով հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա՞ խորհրդարան՝ դաշինքի անցնելու դեպքում, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից Աջափնյակ-Արաբկիր-Դավիթաշեն թիվ 2 ընտրական տարածքում առաջադրված թեկնածու Արման Մուսինյանն ասաց.«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի, եթե երկրում լինեն ֆորսմաժորային զարգացումներ, իսկ ղարաբաղյան հարցում այնպիսի իրավիճակ է, որը կարող է լինել ֆորսմաժորային:Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի, եթե երկրում լինեն ֆորսմաժորային զարգացումներ։ Եկեք այդ մասին խոսենք ընտրություններից հետո»: «Քարոզարշավը մոտենում է վերջնագծին, և այդ առումով երկու արձանագրում կա: Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ամեն ինչ անում է քարոզարշավը քաղաքականացնելու, քաղաքական պրոբլեմատիկան քարոզարշավի օրակարգ բերելու համար։ Մյուս ուժերը, գլխավորությամբ ՀՀԿ-ի, ամեն ինչ անում են այդ գործընթացն ապաքաղաքականացնելու համար: Եթե ՀՀԿ-ի համար ինչ-որ տեղ դա հասկանալի է, որովետև տարիներ շարունակ ձայներ է կորզել, իսկ մյուսները կարծես թե խոսում են խնդիրների մասին, բայց ժողովրդին ոչինչ չեն ասում»,ասաց նա:
