Զաքարյանը շնորհակալ է Ծառուկյանին «հիանալի քարոզարշավ անցկացնելու համար»
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում սկսվել է «Ծառուկյան» դաշինքի հավաքը։ Մասնակցում են հազարավոր համակիրներ, դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, քաղաքական ուժի կողմից պատգամավորության թեկնածուներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, այլ անձինք։ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին «հիանալի քարոզարշավ անցկացնելու համար»: Նա նաև նշեց՝ վստահ է, որ դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում:
