ՌԴ-ն չի հավակնում այլ երկրների տարածքներին. Լավրով
РИА Новости-ն փոխանցում է,որ «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է,որ Ռուսաստանը տարածքային ոչ մի հավակնություն չունի հարևան պետությունների նկատմամբ: «Ռուսաստանը խաղաղ պետություն է: Հարևանների նկատմամբ մենք տարածքային հավակնություններ չունենք: Հետաքրքրված ենք, որ մեզ շրջապատեն բարեկեցիկ, բարգավաճ երկրներ, որոնց հետ մենք գործընկերական հարաբերություններ կունենանք` բարիդրացիական ոգով», - ասել է նա:
