«ՀՀԿ-ն, ի տարբերություն մեզ, վախենում է ժողովրդի հետ ազնիվ խոսել». Արման Մուսինյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը եւս փողոց դուրս կգա, եթե առաջիկա ընտրությունները անցնեն նույն որակով, ինչ նախորդ ընտրությունները, եթե կեղծվեն, ապա կօգտագործվի քաղաքական պայքարի բոլոր մեխանիզմները, այդ թվում` հանրահավաքներ, բողոքի ակցիաներ։ Դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո իրենց վարկանիշը իջել է, Մուսինյանը նկատեց. «Եթե դատենք մարդկանց հետ առօրյան շփումներից, կկարծեք, որ դա այնքան էլ լավ չի անդրադառնում, սակայն մարդիկ միգուցե խմբային հանդիպումներին խուսափեն դրական կարծիք հայտնելուց, սակայն քվեախցիկում, երբ ընտրողը առանձին կլինեն իր խղճի առջև, նա ճիշտ որոշում կկայացնի, քանի որ բոլորն էլ խաղաղություն են ուզում: ՀՀԿ-ն, ի տարբերություն մեզ, վախենում է ժողովրդի հետ ազնիվ խոսել»: Հարցին՝ արդյոք Ընտրություններից հետո դաշինքը կհամագործակցի կամ կոալիցիա կկազմի ընտրապայքարի մեջ մտած որեւէ ուժի հետ, Մուսինյանը նշեց` կոնկրետ հարցերի շուրջ միշտ էլ եղել է տարբեր ձեւաչափերի համագործակցություն։ Անի Աղազարյան
