«Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի տնօրեններից»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ բացահայտումներին, երբ ուսումնական հաստատությունների տնօրենները ՀՀԿ համար ձայներ էին հավաքագրել:Նա հորդորեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ երեկ արած իր հայտարարությունից հետո՝ ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց Փաշինյանը երեկ անբարոյական է անվանել: «Մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից»,- երեկ ասել էր Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Աշոտյանը ասաց, որ եթե իրավական լուրջ գնահատականի արժանացնենք տեղի ունեցածը, ապա շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդական առաքելությունից զրկելու, քան ՀՀԿ-ին ընտրարաշավից:«Մեզ համար ակնհայտ ու միակողմանի ուղղորդված հակաքարոզչություն է իրականացրել դիտորդական առաքելություն իրականցնող ՀԿ-ներից մեկը»,- ասաց նա: Աշոտյանի խոսքով, ինքն անձամբ լսել է մի քանի տասնյակ ձայնագրություններ եւ կարող է նշել, որ կան տասնյակ դեպքեր, որտեղ օրենքի խախտման գնահատական ընդհանրապես չկա: Անի Աղազարյան
