«Սա ակնհայտ ու միտումնավոր հակաքարոզչություն է». Աշոտյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածելով 114 տնօրենների ձայնագրությունները, թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրեններին, մինչդեռ կան նաեւ այլ կուսակցություններ ներկայացնող տնօրեններ: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:Աշոյանն ասաց, որ այդ ձայնագրությունների ուսումնասիրությամբ զբաղվում են տարբեր պատկան մարմիններ: «Ես կհորդորեի մարդկանց, ովքեր փորձում են պիտակներ կպցնել, սպասել իրավական ատյանների գնահատականին: Իրավական տեսակետից ունենք նաև մեր հակափաստարկները, այդ կառույցը, որը գրացված է որպես անկախ դիտորդական կազմակեպություն, 1400 դպրոցների տնօրեններից, որոնց շարքերում կան նաև այլ կուսակցություններից տնօրեններ, իրենց հետազոտության համար թիրախավորել էին բացառապես ՀՀԿ-ականներին: Սա ակնհայտ ու միտումնավոր հակաքարոզչություն է»,- ասաց Աշոտյանը: Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ունեն նույն իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները: «Եթե տնօրենները դա կատարել են ոչ աշխատանքային ժամերին, խախտման մասին խոսք լինել չի կարող: Ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Եթե ապացուցվի, որ նրանք դա արել են պաշտոնեական դիրքի չարաշահումով, ապա դա անթույլատրելի է: Իսկ եթե դա արել են աշխատանքային ժամերից հետո, այդ իրավունքը սահմանադրությամբ ունեն»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը: Անի Աղազարյան
