Սերժ Սարգսյանն անձամբ պատժելու է Արման Սահակյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու` ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի դիրքերը օրըստօրե վատանում են Աջափնյակ համայնքում, որտեղ առաջադրված է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Փոխարենը, ԴԱՀԿ նախկին աշխատակից, ՀՀԿ-ական Տավրոս Գևորգյանն է լավացրել իր դիրքերը։ Մինչև վերջերս Արման Սահակյանը ծեծով, բռնություններով իր ձեռքում է պահել ամբողջ ընտրատարածքը ու չի թողնում, որ Տավրոս Գևորգյանը նույնիսկ նորմալ շտաբեր բացի:Սակայն խնդրի կարգավորմանը լծվել են նորադուսցի, քրեական աշխարհում հայտնի եղբայրներ Ալիկն ու Արոն, և Տավրոս Գևորգյանի դիրքերը միանգամից կարգավորվել են։Արման Սահակյանի վիճակը գնալով վատանում է նաև ԲՀԿ թեկնածու Վահան Խաչատրյանին` Չերիի Վահանին մարտի 16-ին ծեծի ենթարկելուց հետո։ Միջադեպի հաջորդ օրը Սերժ Սարգսյանն անձամբ հանդիպել էր Գագիկ Ծառուկյանին ու խոստացել, որ ինքը կպատժի Արման Սահակյանին:
