Վրաստանի քաղաքացիներն այսօրվանից առանց վիզայի կմեկնեն ԵՄ երկրներ
Վրաստանի ներքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեն հայտարարել է, որ այսօրվանից ուժի մեջ է մտել Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության տարածք առանց վիզայի մուտք գործելու վերաբերյալ համաձայնագիրը: ԵՄ-ում մնալու ժամկետները խախտողները կտուգանվեն 3000 եվրոյով և 5 տարի շարունակ չեն կարողանա վերադառնալ Շենգենյան գոտու երկրներ,ասել է նախարարը: Նոր կարգի շնորհիվ Վրաստանի քաղաքացիները կարող են 180 օրվա ընթացքում 90 օր անցկացնել Շենգենյան գոտում:Անվիզա ռեժիմից առաջին օտգվողներից մեկն է եղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
