Ավտովթար Երևանում`«Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:59-ին սահմաններում՝ Արշակունյաց պողոտայում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, 32-ամյա Հովհաննես Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 85 TV 885 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել և հայտնվել երկաթգծի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Օպերատվիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարաները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը ինչպես նաև օգնել ուղղել այն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

