«Իգլա» տեղափոխելու գործով Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ)
Վրաստանի Ներքին գործրի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցում՝ Գինու բլուր խաչմերուկում ձերբակալել են Հայաստան «Իգլա» բերելու գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու՝1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին: Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին ասել էր, որ հայկական սահմանային անցակետում Հայաստանի երեք քաղաքացիների ձերբակալման գործով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապի մեջ է Երևանի գործընկերների հետ.«Առայժմ հաստատ չենք կարող ասել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Հայաստան է տեղափոխվել Վրաստանից: Այս պահին քննվում են մանրամասները:
