«Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ». Ալբերտ Երիցյան
Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյան և որդիներ» ընկերության հիմնադիր Ալբերտ Երիցյանը, ով այժմ առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, մոտ 8 տարի առաջ բիզնեսների մի մասը վաճառեց ու Եվրոպա գնաց այն բանից հետո, երբ նրա որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Ռոբերտ Երիցյանը, մեղադրվեց այդ ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով: Այժմ այդ գործը փակվել է: Տեղեկություն կա նաև, որ Երիցյանի ունեցվածքը վաճառելու ժամանակ որոշ խնդիրներ են եղել «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում (Բաբայան փողոց) եղած տունը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վաճառելու հարցում, ինչի արդյունքում տունը վաճառվել է կես գնով: Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Ալբերտ Երիցյանի հետ: – Պարոն Երիցյան, Դուք տևական ժամանակ Հայաստանում չէիք, պաշտոն չունեիք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ, ճի՞շտ է, որֆինանսական խնդիրներ ունեք և հնարավո՞ր է այդ խնդիրներըլուծելու նպատակով եք ուզում պատգամավոր դառնալ, պաշտոնունենալ: – Ինձ ընդհանրապես պաշտոնը չի հետաքրքրում, ոչ մի բան չի հետաքրքրում, իսկ ինչ որ ասում են՝ ֆինանսական պրոբլեմներ ունեմ, ես ոչ մի անգամ ֆինանսական պրոբլեմ չեմ ունեցել, չեմ էլ ունենա: Ես էն մարդն եմ, որ ամբողջ կյանքս աշխատել եմ, բանվորից սկսել ու աճել: Ես էդքան ուժ ունեմ, նորից կաշխատեմ: Իմ նպատակն այն ա, որ ես մտնեմ, ծրագրեր բերեմ, ինչ–որ մի բան անեմ: – Փաստ է, որ Ձեր տղայի քրեական հետապնդումից հետո Դուքթաղապետի պաշտոնից դուրս եկաք, Ձեր բիզնեսների մի մասըվաճառեցիք և հեռացաք Հայաստանից: Դուք 4 մլն եվրոյիսարքավորումներ էիք բերել Հայաստան, ուզում էիք հացի գործարանբացել, սակայն կառավարությունը մերժեց Ձեր ներդրումայինծրագիրը: – Ոչ, ես դրանից առաջ եմ վաճառել, իսկ ինչ էլ որ վաճառել եմ, դա ընդամենը եղել ա գործարան: Մինչև թաղապետ անցնելն եմ ես վաճառել իմ բիզնեսը: Ես որոշել եմ, որ վաճառեմ, հանգիստ իմ համար ապրեմ: Հիմա սուպերմարկետ ունենք, հերիք է ապրելու համար: Նման բան չի եղել, եթե նման բան լիներ, իմ տղան այսօր Եվրոպայում ազատ չէր ապրի: – Պարոն Երիցյան, ՊԵԿ նախագահի մահափորձի գործով քրեականգործը կարճվել է: Ձեր տղայի մեղադրա՞նքը չապացուցվեց, թե՞ գործըորոշակի պայմանավորվածության արդյունքում փակվեց: – Ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նման բան չի եղել, իմ տղան այսօր ազատ ապրում է Եվրոպայում: Ոչ մի խնդիր չկա: Եթե նման բան լիներ, կարո՞ղ է Եվրոպայից չհանձնեին իմ տղային: Ես ժամանակին եմ ասել, որ նման բան չկա, չի էլ կարա լինի: Օրը կգա, մենք կապացուցենք, որ մենք մաքուր ենք ու ճիշտ ենք: – Ասել է թե՝ Դուք իշխանությանը լիովին ներե՞լ եք, ինքն էլ Ձեզ էներել, որ հաշտվել եք իշխանության հետ, որ ՀՀԿ–ից եք նորիցառաջադրվել: – Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ: Եթե վատ բան անեին, ես կմնայի՞ նույն կուսակցությունում: Ես ամբողջ կյանքս եղել եմ գործարար: Ես պաշտոնից չեմ հրաժարվել: Իմ ցանկությունն է եղել, որ կարգի բերեմ ու դուրս գամ: Ես 2008 թ.–ից ՀՀԿ–ական եմ և եղել եմ Արաբկիրում խորհրդի նախագահ: Ես իմ երկրի, ժողովրդի համար կարամ մի շարք ծրագրեր անեմ: Որոշել եմ նորից աշխատեմ, հանգստացանք արդեն մի քանի տարի, հերիք չի՞: Ես ընտրվելուց հետո մի շարք ծրագրեր կբերեմ, կաշխատեմ ամեն ինչ անեմ, որ ինչ–որ մի չափով օգտակար լինեմ մեր արաբկիրցիներին: – Համոզվա՞ծ եք, որ կառավարությունն այս անգամ կաջակցի Ձերծրագրերին:
