Կադրային փոփոխություններ են սպասվում դատական համակարգում
Հրապարակ օրաթերթը գրում է.Ապրիլի 2-ից հետո կադրային փոփոխություններ են սպասվում դատական համակարգում: Մեր տեղեկություններով՝ եվրոպական մարմիններում ՀՀ դատական համակարգի գնահատականները շատ ցածր են, եւ արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար իշխանությունն ստիպված է կոսմետիկ փոփոխություններ անել: Լավատեղյակ աղբյուրը վստահեցնում է, թե այժմ դատավորների «սեւ ցուցակ» կա կազմված, որտեղ ընդգրկվել են մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված, կոռուպցիոն սկանդալներում ներգրավված, ՄԻԵԴ-ում ամենից շատ բողոքների արժանացած դատավորները: «Կան անգամ այնպիսի անուններ, որոնք տարիներ ի վեր սպասարկել են իշխանություններին, սակայն իրենց կաշին փրկելու համար անգամ յուրայիններին չեն խնայի: Նրանց համար տարբերություն չկա․ այսօր x-ին կասեն՝ այս որոշումը կայացրու, վաղը՝ y-ին»: Ի դեպ, դատավորների «սեւ ցուցակ» ունի նաեւ ԱՄՆ դեսպանատունը, որոնց ոչ միայն վիզա չի տրամադրում, այլեւ որեւէ միջոցառման չի հրավիրում:
