Դեպի Մարս մարշրուտկա կբացենք, Գալուստ Սահակյաննն էլ էդ մարշրուտի տերը կլինի.Արամ Մանուկյան
ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը Վանաձորի «Արցախ» պուրակում քարոզարշավի ժամանակ հայտարարեց.«Քաղաքացուն հաճախ հաճելի ա լսել լավ բաներ, արբանյակներ դեպի տիեզերք, դեպի Մարս մարշրուտկա կբացենք, Գալուստ Սահակյաննն էլ էդ մարշրուտի տերը կլինի:Ժողովրդին հաճելի է խաբվել, հաճելի է լավ բաներ լսել »: «Թատրոն է ամբողջ հանրապետությունով մեկ: Բոլորը դերասան են, վերեւից ներքեւ: Մնացել ա մի կուսակցություն, որ ասի ինքը ընդդիմադիր ա, ու մենք կլինենք իշխանություն, ժողովուրդ ջան»,-անդրադառնալով տարբեր կուսակցությունների ընդդիմադիր կեցվածքին, ասաց Արամ Մանուկյանը:
