«Ո՞վ, եթե ոչ նա, պետք է խփի այսքան կարևոր գոլ». ռուս մեկնաբան
Ռուսական Футбол 2 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ժամանակ ռուս մեկնաբան Իգոր Կետմանովը չի կարողացել թաքցնել էմոցիաները և գովեստի խոսքեր է հղել Մխիթարյանին: «Սա Հենրիխ Մխիթարյանն է: Սա նա է: Ո՞վ, եթե ոչ նա, պետք է խփի այսքան կարևոր գոլ: 73-րդ րոպե և Հենրիխ Մխիթարյան: Շնորհավորում են, Հենրիխ ջան»,- ասել է մեկնաբանը: Հիշեցնենք,որ աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հանդիպել էին Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականները,որի ժամանակ մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ:Առաջին գոլի հեղինակը դարձավ ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
