81-ամյա տղամարդը, ով ինքնասպանություն կատարելու նպատակով կտրել էր իր պարանոցը՝ հիվանդանոցում մահացավ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «սուիցիդալ փորձ պարանոցի մակերեսի կտրած վերք շնչափողի վնասումով, հեմոռագիկ շոկ 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել անգիտակից վիճակում Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 81-ամյա Շավարշ Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արամվիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Սրեյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում ոստիկաններին ու քնիչներին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված Շ.Հովհաննիսյանը ժամը 09:00-ի սահմաններում վիրահատարանում մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվելուց առաջ Շ. Հովհաննիսյանը իր տան ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով գրպանի դանակով կտրել է պարանոցը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
