ԵՄ-ն ապագա չունի.Մարին Լե Պեն
Ֆրանսիայում շարունակվող քարոզարշավի շրջանակներում Լիլ քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է . «Եվրամիությունն ապագա չունի: Այն կմահանա, քանի որ մարդիկ դրա կարիքն այլևս չեն զգում: Մենք կապացուցենք, որ ամբարտավան և համընդհանուր գերիշխանության ձգտող կայսրությունները դատապարտված են ոչնչացման», - ասել է նախագահի թեկնածուն: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայանալու է ապրիլի 23-ին:
