Սամվել Բաբայանը և «Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ են. Օսկանյան
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը, անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը, հայտարարեց, որ նա ձերբակալվել է քաղաքական հայացքներ ունենալու համար: Հայաստանում իշխանափոխությունից հետո բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու՝ Սամվել Բաբայանը և Ժիրայար Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանն ու «Սասնա ծռեր» խմբի անդամները քաղբանտարկյալներ են: «Սամվել Բաբայանը քաղաքական դատապարտյալ է, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները: «Սասնա ծռերի» հետ կապված ընդունում եմ, որ ոստիկանների մահի խնդիրը կա, պետք է արդար դատավարություն լինի, որն ընդունելի է: Մնացածները քաղբանտարկյալներ են»,- ասաց Վ. Օսկանյանը:
