Կառավարությունը պետք է հրաժարական տա. Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետությունը միշտ ունեցել է կեղծված ընտրություններ, իսկ ՀՀԿ-ի ներքո այդ կեղծիքները, կոռուպցիան և քաղբանտարկյալների թիվն ավելացել է: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցւթյան նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ Սամվել Բաբայանի կալանավորումն ունի քաղաքական ենթատեքստ. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա»: Նրա հավաստմամբ՝ դաշինքի հանձնաժողովների, թեկնածուների անդամների վրա մեծ ճնշումներ են իրականացվում Հանրապետականի շտաբների կողմից և Ազգային անվտանգության ծառայության կողմից, և դրա վառ օրինակն է Սամվել Բաբայանի ձերբակալումը:
