Սպառնում են Դանիել Իոաննիսյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր փաստեց, որ ունեն ապացույցներ ՝ կապված ՀԿ-ի հրապարակած 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրության հետ:Ինչպես ասաց՝ մեծ հույսեր չունեն, որ ԿԸՀ-ն ՀՀԿ-ի մասնակցությունը չեղյալ կհամարի. «Այս հրապարակմամբ նաեւ շատ ուժեղ քաղաքական հարց լուծվեց: Իշխանությունները պլանավորում էին ունենալ տեղամասերում մաքուր ընտրություններ եւ վերջում մաքսիմալ շատ սուբյեկտներից ստանալ լեգիտիմության հաստատում: Սա տապալեց այդ պլանները: Դժվար կլինի խոսել, որ ընտրությունները եղել են ազատ եւ արդար»: Այնուհետև Իոաննիսյանը տեղեկացրեց նաև, որ եղել են սպառնալիքներ. «Մի քանի տնօրեն հետ են զանգել եւ բողոքել, հաքերային հարձակում է եղել sut.am կայքի վրա: Նախկինում ՀՀ կայքերի վրա բոլոր հարձակումները ադրբեջանական հասցեներից էր, իսկ հիմա՝ հայկական IP-ներից է»:
