«Ով կաշառքով է հայտնվում պաշտոնում, կաշառքով էլ պետք է պահի այդ պաշտոնը»
Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Արմինե Դավթյանն այսօր Հայելի ակումբում նշեց, որ երբ ինչ-որ մեկը դառնում է ՀՀԿ, կորցնում է իր եսը: «Շատ տնօրենների հարգելով եւ հասկանալով, որ ունեն մանկավարժի ջիղ, կասեմ՝ ով մտավ ՀՀԿ-ի դրոշի տակ, կորցրեց իր եսը, ինքնությունը, մասնագիտական հեղինակությունը»,- ասաց նա՝ նշելով, որ շատ օրինակներ կարող է բերել: ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրեններին վարկաբեկելու մտադրություն չունի, քանի որ նրանց մեջ կան նաև իրեն ծանոթներ. «Նրանք ստիպված են դիմել այդ քայլին: Բայց ցանկացած մասնագետ եւ ղեկավար, որը կաշառքով է հայտնվում պաշտոնում, կաշառքով էլ պետք է պահի այդ պաշտոնը»:
