Այս պահին Բեքչյանի սպասումները չեն կարող արդարանալ. Աթեշյանի հայտարարությունը

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով հակառակ հնչեցվող կոչերի՝ հրաժարվում է լքել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը, հայտարարություն է տարածել` կապված պատրիարքական ընտրությունների առնչությամբ առաջացած տարաձայնությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, իր հայտարարության մեջ Աթեշյանը հայտարարել է, որ թշնամանք չի տածում Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ, սակայն նրա ակնկալիքները տվյալ պայմաններում չեն կարող արդարանալ: Բացի այդ, պատրիարքարանը հրապարակել է հանդիպման խնդրանքով նահանգապետարան ուղարկած դիմումի պատճենը: Ներկայացնում ենք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությունն ամբողջությամբ: «Մեր համայնքի սիրեցյալ զավակներ, Մեր հավաքական կյանքի ներսում վերստին դիմագրավում ենք դժվարությունների: Պատրիարքական ընտրության գործընթացի ալեկոծումների վրա վերջին օրերին նոր շերտեր ավելացան Հոգևորականների համագումարի կողմից տեղապահի ընտրության փուլում: Մեր համայնքը փակուղում է, և այդ տագնապի հաղթահարումը կախված է մեր բոլորի միասնական ջանքերից: Շուրջ ինը տարի առաջ Ն.Ա.Տ. Մեսրոպ Բ պատրիարքի անողոք հիվանդության հետևանքով մեր ազգային­եկեղեցական կյանքում միջանկյալ շրջան սկսվեց: Սա այնպիսի անցումային շրջան դարձավ, որը եկավ պարտադրելու իր իսկ ուրույն հավասարակշռությունները: Անցումային շրջանն ալեկոծումներից զերծ պահելու համար անհրաժեշտ էր գտնել հավասարակշռություն, որը կհամընկներ մեր պատրիարքության ավանդույթներին ու նախընթացներին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգ ու կանոններին ու միևնույն ժամանակ մեր պետության սպասումներին: Անտարակույս, կենսական նշանակություն ուներ մեր համայնքի անդամների հասունությունը: Այս կացության բարդություններն ու անցումային շրջանի նոր հավասարակշռությունները ձևավորվելու ռիսկերը միշտ նկատի են առնվել մեր կողմից: 2010 թվականին կոչվեցինք պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնին: Այդ թվականից ի վեր, առանց որևէ գնահատանք ակնկալելու, առավելագույն ջանք գործադրեցինք և այդ նուրբ հավասարակշռությունները պահպանելու համար հանձն առանք ամեն տեսակ զոհողություն` ի շահ մեր Եկեղեցու ու համայնքի: Միջանկյալ այս շրջանն ավարտին հասցնելու նպատակով կատարված բոլոր նախաձեռնություններին ու որոնումներին թեև ընծայեցինք կարևորություն, սակայն երբեք չհեռացանք վերապահությունից: Նույնիսկ պիտակավորվելով որպես «ընտրությունից խուսափող անձ»` երկար տարիներ հանդուրժեցինք և մեր պատրիարքության համար աշխատեցինք ընդհանուր փոխանորդի կարգավիճակով: Այդ պաշտոնի պատասխանատվությամբ անտեսեցինք մաշեցման այն բոլոր փորձերը, որոնք կատարվեցին մեր դեմ: Երկարաժամկետ անձնական հաշվարկներից հեռու լինելով` տվյալ պայմաններում միշտ գերադասեցինք մեր պատրիարքությունը: Այս ամենով ձեզ հետ կիսվում ենք ներկա պահի դժվարության բերումով:  Բացարձակապես մեր նպատակը չէ ինքնարդարացումը կամ հին վերքերը քերելը: Գիտակցում ենք, որ ներկա մթնոլորտում մեր վրա շատ ակնկալիքներ կան: Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ բացարձակապես թշնամաբար չենք տրամադրված ու նրա հանդեպ հարգանք ենք տածում: Մեր անկեղծ ցանկությունն է, որ բոլորն իմանան, որ նոր խնդիրներ հարուցելու նպատակ չունենք: Ցանկանում ենք, որ ժամ առաջ իր ավարտին հասնի այս գործընթացը, որը հյուծել է մեզ: Բամբասանքների առարկա դարձած «Հովակիմ 1461» հիմնադրամից հրաժարվել ենք: Երկրորդական նյութերը թողնում ենք մեր օրակարգից դուրս: Առկա փակուղին հաղթահարելու համար կրկին պետք է զորակցության ու միասնականության մեջ լինենք, սառնարյունությամբ պետք է համբերություն ցուցաբերենք: Տագնապալի այս շրջանն ավարտին հասցնելու համար տոկունություն պետք է ցուցաբերենք, մինչև կձևավորվեն այն նոր պայմանները, որտեղ հակասության մեջ չեն լինի մեր պատրիարքության ավանդույթներն ու նախընթացները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգն ու կանոնները և միևնույն ժամանակ մեր պետության ակնկալիքները: Այս պահին մեր հիմնական նպատակն է կանխել մեր Պատրիարքարանի ու մեր պետության միջև հնարավոր հակասություն ծագելը: Ներկայում, երբ մեր հավաքական կյանքի ներսում ընդհանուր սպասումի մթնոլորտ է, մեր բոլորիս պատասխանատվությունն է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել առկա խնդիրները: Նախանձախնդրություն ցուցաբերենք, որ լուծման որոնումները մեր համայնքի ու մեր հաստատությունների շրջանակից դուրս չգան: Միասնական ջանքեր գործադրենք ներկա ալեկոծումները հաղթահարելու համար: Այս պահի դրությամբ անկարելի է թվում Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից մեզ հասցեագրված սպասումների արդարանալը: Ցավով ենք ցանկանում արձանագրել, որ նույն շրջանակում պետք է արժևորվեն նրա կողմից Քյոլնից կատարած նախաձեռնությունները: Հուսով ենք, որ այս դժվարին շրջանում մեր համայնքի զավակներն առկա խնդիրների լուծման ճանապարհին չպետք է զլանան իրենց աղոթքն ու զորակցությունը հայտնել մեզ: Ձեզ բոլորիդ փոխանցում ենք մեր օրհնությունը: Բարձրյալ Աստված թող իր անսահման ողորմությամբ լուսավորի մեր ճանապարհը»: Ի դեպ, Բեքչյանն արդեն հայտնել է, որ, հավանաբար, Ստամբուլ կվերադառնա մարտի 31­ին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալուց հետո հաստատվել պատրիարքարանում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am