Նժարը կթեքվի Հանրապետականի կողմը. Հրանտ Բագրատյան
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը համոզված է,որ առաջիկա ընտրություններում վարկանիշային ընտրակարգը տհաճ անակնկալ կմատուցի Ծառուկյան դաշինքին: «Վարկանիշային ընտրակարգի շնորհիվ նժարը կթեքվի Հանրապետականի կողմը։ Ընտրակաշառք երկու տեղն էլ կա, բայց պետք է հաշվի առնել ռեյտինգայինի ֆակտորը, կա «թաղի տղու ֆակտորը»։ Ընտրակաշառքը երկու տեղ է, թաղի տղերքը՝ մի տեղ» «Ազգային ժողով անցնելուց հետո մենք մի քանի առանցքային հարցեր ենք բարձրացնելու , որոնք նպաստելու են ստվերի կրճատմանը։ Պայքարելու ենք հանքահումքային արտադրանքը օֆշորում վաճառելու դեմ, ինչպես նաեւ արմատական փոփոխություններ են կատարելու հարկային օրենսդրությունում։ Համայնքները պետք է դառնան ինքնաբավ, ինչու են համայնքների հավաքած հարկերը գալիս Երեւան, հետո նորից գնում համայնք, սա պետք է վերացնել։ Պետք է նաեւ բանակցել ԵԱՏՄ-ի հետ՝ մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող կետերը վերացնելու համար։ Կամ կբանակցենք ու դրանք կվերացվեն կամ, դուրս կգանք ԵԱՏՄ-ից»,համոզմունք հայտնեց Բագրատյանը: «Չեմ կարծում, որ Ազգային Ժողովը էֆեկտիվ կլինի առանց «Ազատ Դեմոկրատների»»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում համոզմունք հայտնեց Բագրատյանը:
