«ՕՐՕ»-ի հարցումներով էլ իրենք են առաջատար
«ՕՐՕ» դաշինքի երրորդ համար, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Gallup»-ի հրապարակած տվյալներին՝ նշելով, որ իրենք չեն հավատում այդ հարցումներին: Վարդան Օսկանյանի խոսքով՝ իր համար նման կազմակերպություն գոյություն չունի, այս իսկ պատճառով իրենց դաշինքը նույնպես հարցումներ է արել։ «Այդ հարցումներով Հանրապետական կուսակցությունը շատ քիչ ռեյտինգ ունի, թիվ չեմ ասում, բայց շատ ցածր ռեյտինգ ունի ՀՀԿ-ն, իսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը բացահայտ առավելությամբ առաջին տեղում է: Մենք ունենք բավական ծանրակշիռ տեղ: Բավականին շատ ձայներ է հավաքել նաև «Ծառուկյան» դածինքը», - ասաց նա։ Անի Աղազարյան
