Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքականությունից հեռանալու մասին
այսօր հրավիրված ՕՐՕ դաշինքի մամուլի ասուլիսին կառույցի անդամ, «Ժառանգություն» կուսակցութան նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով մամուլում հրապարակված լուրերի մասին, թե նա շուտով հեռանալու է քաղաքականությունից, ասաց, որ նման բան չկա: «Ճշմարիտ չէ, որ ես հեռանում եմ երկրից կամ քաղաքականությունից, կամ փորձում եմ վերականգնել իմ նախկին քաղաքացիությունը: Դա մեղմ ասած ոչ ճշմարիտ է, և, հավանաբար, քաղաքական նպատակ է կրում», - նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անի Աղազարյան
