ՀՀԿ-ի համար ձայն հավաքող տնօրենը խուսափել է քրեական պատասխանատվությունից՝ Մհեր Սեդրակյանի շնորհիվ
Sut.am կայքն օրեր առաջ հրապարակել էր 114 դպրոցների եւ մանկավապարտեզների տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ նրանք խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ձայն են հավաքում։ Երեւանի թիվ 43 դպրոց տօրեն Մանյակ Ազիզյանը ըստ ձայնագրության, խոստովանում է, որ ներկայացրել է մոտ 80 հոգուց կազմված ցուցակ եւ հանձնարարել է ուսուցիչներին աշխատել ծնողների հետ։ Մանյակ Ազիզյանի «մանկավարժական» կենսագրության մասին բավական ուշագրավ տեղեկություններ են հայտնվել։ Պարզվում է, որ Ազիզյանը մինչ 114 դպրոցի տնօրեն նշանակվելը եղել է Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրենը։ Վերջինս 2012-ին աշխատանքից ազատվել է չարաշահումների պատճառով։ Ըստ մամուլի՝ Ազիզյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներից է եղել եւ հենց պատգամավորի օգնությամբ էլ կարողացել է քրեական պատասխանատվությունից խուսափել։ Միջադեպի հարթվելուց որոշ ժամանակ անց Ազիզյանը նշանակվել է 43 դպրոցի տնօրեն։ Ի դեպ, մամուլում կա հրապարակում նաեւ այն մասին, որ Ազիզյանը թիվ 68 դպրոցի նախկին տնօրեն Ս. Ազիզյանի քույրն է, որը նույնպես խոշոր չափերի չարաշահումներ է իրականացրել եւ խուսափել պատասխանատվությունից՝ շնորհիվ քրոջ կապերի։ Սեդա Ղուկասյան
