ՕՐՕ-ն պատրաստ է համագործակցության «Ծառուկյան» դաշինքի հետ
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը պատրաստ է լրջագույն համագործակցության «Ծառուկյան» դաշինքի հետ։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մասնավոր ընկերության սոցիոլոգիական հարցում է պատվիրել, որի արդյունքների համաձայն՝ իշխող Հանրապետական կուսակցությունը շատ ցածր վարկանիշ ունի, իսկ բացարձակ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է »,-այս մասին այսօր հայտարարեց Վարդան Օսկանյանը։ Նա նշեց, որ չի հավատում սոցհարցումների արդյունքներին, որ վերջին օրերին հրապարակել է Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչությունը, քանի որ այդ կազմակերպությունն իր համար գոյություն չունի: «Մենք մեզ համար հարցում ենք անցկացրել, որտեղ «Ծառուկյան» դաշինքը լրջագույն ձայներ է հավաքել: Այս բոլորի մեջ ունենք բավական ծանրակշիռ տեղ, որը մեր ժողովրդին պետք է հույս տա, որ ապրիլի 2-ից հետո ռեալ հնարավորություն կա լրջագույն, խորքային համագործակցության մեր դաշինքի ևընտրությունների արդյունքում առաջին տեղում հայտնված դաշինքի միջև»,- ասաց նա : Անի Աղազարյան
