ՕՐՕ-ն Բաբայանի իրավունքների պաշտպանելու գործում մինչև վերջ գնալու է
Օհանյան-Րաֆֆի-Օսկանան դաշինքը գլխավորող նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ Սամվել Բաբայանը իրենց մարտական ընկերն է, տարբեր ժամանակներում իր հնարավորության սահմաններում աջակցել է:«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ-ի նյութերը հայտնվում են որոշ լրագրողների մոտ և նախօրիոք լրատվական դաշտում նրանք տեղեկություններ են տարածում¸ որ կլինեն այսպօիսի ձերբակալություններ, հետապնդումներ, իրավական գործընթացներ և երկրոդը՝ մեզ համար անհասականալի է, որ կեղծ տեղեկություններ են տարծվում՝ չիմանալով, ինչ գործընթացներ կան, ինչպիսի փաստեր կան»,- ասաց Օհանյանը: Նա նշեց, որ Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանելու գործում մինչև վերջ գնալու են։ «Մենք աշխատում ենք Սամվել Բաբայանի փաստաբանի հետ, նա բոլոր տեղեկությոինները մեզ տալիս է, ու նրա տված տվյալներով Սամվել Բաբայանն այս ամենը չի վերցրել իր վրա», - նշեց Սեյրան Օհանյանը՝ լրատվամիջոցներին խորհուրդ տալով տուրք չտալ ապատեղեկատվությանը: Անի Աղազարյան
