Սեյրան Օհանյանը չի բառացում, որ կձերբակալեն իրեն
«ՕՐՕ» դաշինքը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի բառացում, որ կձերբակալեն իրեն։ Ինչպես ասաց՝ իրեն զգուշացրել են այդ մասին, սակայն ուշադրություն չի դարձրել: Այնուհետև իր զարմանքը հայտնեց, թե ինչպես են Սամվել Բաբայանի ձերբակալության մասին լուրերը հասել մամուլին, և ինչպես ասաց՝ այստեղ դիտավորություն է տեսնում, սակայն այդ բոլոր լուրերն ապատեղեկատվություն են։ «Եթե նման տեղեկություն լիներ, գոնե իրավապահ ոլորտից մեկը կանդրադառնար դրան, բայց Հայաստանում ենք, ոչինչ չի բացառվում», - նշեց նա։ Անի Աղազարյան
