Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալում է Տվերսկայա փողոցը արգելափակողներին
Մոսկվայի կենտրոնում չթույլատրված բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակել են Տվերսկայա փողոցի երթեւեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը:
Նախարարության տարածած հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ ցուցարարների թիվը մոտ 7-8 հազար է:
Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է արել դադարեցնել անօրինական ցույցը , որից հետո ՕՄՕՆ-ի ու Ռոսգվարդիայի ուժերը սկսել են ձերբակալել ակտիվիստներին։
Հիմա երթեւեկությունն արդեն վերականգնվել է։ Ձերբակալությունները դեռ շարունակվում են։
