«Իգլա»-ի գործն ու ներքաղաքական ժամանակագրության որոշ դրվագները
13 մարտի 2017թ. - «ՕՐՕ» դաշինքի քարոզարշավի ընթացքում Ջրառատ գյուղում տեղի ունեցան բախումներ: 15 մարտ 2017թ. - Ս.Բաբայանը հարցազրույց է տալիս Ջրառատի դեպքերում մեղադրելով ՀՀ-ի իշխանություններին ու «արյուն թափելու» դիտարկում /սպառնալիք հնչեցնում: 16 մարտ 2017թ. - «Սասնա Ծռեր» խմբավորումն աջակցության կոչ է անում «ՕՐՕ» դաշինքին: 16 մարտ 2017թ. - մահացավ Արթուր Սարգսյանը(Հաց բերողը): 17 մարտ 2017թ. - «ՕՐՕ»-ի կոչը ուղղված քաղաքական ուժերին: 22 մարտ 2017թ. - ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը Վրաստանից ՀՀ մաքսանենգ ճանապարհով «Իգլա» շարժական ԶՀՀ ներկրելու վերաբերյալ: 22 մարտ 2017թ. - ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը «Իգլա»-ի գործով երեք քաղաքացիների՝ այդ թվում՝ Ս.Բաբայանի ձերբակալության վերաբերյալ: 25 մարտ 2017թ. - «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածում ստեղծել աշխարհազոր ու գնալ ընդվզման: 25 մարտ 2017թ. - ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածում, որում նշված է, որ Ս.Բաբայանը և մյուս երկու քաղաքացիները «ընդունել են իրենց առնչությունը» «Իգլա» շարժական ԶՀՀ-ի հետ: 25 մարտ 2017թ. - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել էզորավարժությունների (ի դեպ՝ ՀՀ-ից Արցախ նա սովորաբար մեկնում է ուղղաթիռով): Հ.Գ. մի տեսակ «հետաքրքիր» եզրահանգումների կարելի է գալ... Ալեն Ղևոնդյան. Ֆեյսբուք:
