Ռուսաստանի հետ երկխոսություն կարելի է վարել միայն ուժի դիրքից. Կլիմկին
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի կարծիքով Ռուսաստանի հետ երկխոսություն կարելի է վարել միայն ուժի դիրքից: The Guardian-ին Կլիմկինը նշել է, որ Արևմուտքը չպետք է վստահի Ռուսաստանին՝ վերը նշվածի պատճառով: Այնուհետև նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է «նոր Ռուսական Կայսրություն» կառուցելու ցանկության մեջ:
«Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում Արևմուքի անվտանգության և միասնության համար 1945 թվականից ի վեր, ուստի պատժամիջոցների չեղարկման մասին ոչ մի խոսակցություն լինել չի կարող, մինչև Ռուսաստանը չհետևի միջազգային իրավունքին»,- ասել է նա:
