Մխիթարյանը 2 անգամ ավելի թանկ է, քան Ղազախստանի ամբողջ հավաքականը
ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն: Ղազախական «Sports.kz» ինտերնետ-պարբերականը ներկայացրել է Ղազախստանի և Հայաստանի հավաքականների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Ըստ այդմ՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 46,88 մլն եվրո, իսկ Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 16,85 մլն եվրո է կազմում: Պարբերականը գրում է, որ ըստ տրանսֆերային ցուցանիշի՝ 79%-ը կազմում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 37 մլն արժեքով, և փաստում, որ Հենրիխ Մխիթարյանը 2 անգամ ավելի թանկ է, քան Ղազախստանի ամբողջ հավաքականը:
